Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ազգային գոյության միջուկը

Ազգային գոյության միջուկը
14.07.2025 | 11:17

«Առանց հայ ժողովրդի Էջմիածին չկա, առանց Էջմիածնի՝ հայ ժողովուրդ չկա», այս խոսքերը պատկանում են մեծ բանաստեղծ, ազգի խիղճ դարձած Ավետիք Իսահակյանին։

Նա Էջմիածինը տեսնում էր ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլ որպես ազգային գոյության միջուկ։ Որպես կենտրոն, որը պահել է մեզ ամբողջ դարերով։ Որպես սրբություն, որի շուրջ մենք հավաքվել ենք՝ նույնիսկ պատմության ամենամութ ժամանակներում։

Էջմիածինը մեզնից յուրաքանչյուրի հոգու մեջ է։ Էջմիածինը ազգային ինքնագիտակցություն է, ոչ միայն կրոն։

Երբ այսօր փորձում են բաժանել մեզ այդ սրբությունից, մենք պարտավոր ենք հիշել.

«Այնքան ժամանակ որ հայ ժողովուրդը կա, Էջմիածինը կա։ Այնքան ժամանակ որ Էջմիածինը կա, հայ ժողովուրդը կա…»:

Պահպանենք նրան, ով մեզ է պահպանել։

Ստորև ներկայացնում եմ հանճարեղ Ավետիք Իսահակյանի խոսքերի ամբողջական տարբերակը`

«Առանց հայ ժողովրդի Էջմիածին չկա, առանց Էջմիածնի հայ ժողովուրդ չկա: Այնքան ժամանակ որ հայ ժողովուրդ կա, Էջմիածինը կա: Այնքան ժամանակ որ Էջմիածինը կա, հայ ժողովուրդը կա: Դա այդպիսի միակենտրոն երևույթ է: Շատ ենք խոսել ժամանակին, ամբողջ դարերով ու տարիներով, թե Էջմիածնի դերը ինչո՞ւմն է, ի՞նչ մեծ դեր է կատարել:

...Իբրև ժողովրդի մեկ մասնիկը, ժողովուրդ, որն ասվում է «Էջմիածնա ազգ», մենք էլ՝ այդ ազգի որդիները, միշտ էլ պիտի կապված լինենք այդ ազգի հետ և պահենք ու պահպանենք նրան, որովհետև մեր ազգության գոյությունը ամենաուժեղ կերպով, կայուն և տևական կերպով, նա է պաշտպանել…». Ավետիք Իսահակյան

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5464

Մեկնաբանություններ